Հռոմի Պապը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i189476-Հռոմի_Պապը_մտահոգություն_է_հայտնել_Լեռնային_Ղարաբաղում_ստեղծված_հումանիտար_իրավիճակի_առնչությամբ
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Ս․ Պետրոսի տաճարի հրապարակում հազարավոր հավաքվածների ներկայությամբ իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակովի վերաբերյալ, որը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակել հետևանքով է ստեղծվել։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Դեկտեմբեր 18, 2022 14:43 Asia/Tehran
  • Հռոմի Պապը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Ս․ Պետրոսի տաճարի հրապարակում հազարավոր հավաքվածների ներկայությամբ իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակովի վերաբերյալ, որը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակել հետևանքով է ստեղծվել։

Հայտնում է Vaticannews-ը։

Նշվում է, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, որը Լենռային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ մայրուղին է։ «Շուրջ 120 հազար մարդ, ներառյալ 30 հազար երեխա, մեկուսացված են և զրկված են սննդից, դեղորայքից և կենսական անհրաժեշտության այլ կարիքներից։ Կիրակի Հռոմի Պապը բոլոր կողմերին կոչ է արել խաղա լուծում գտնել՝ ի բարօրություն մարդկանց»,- ասված է հրապարակման մեջ։

Պապը մասնավորապես նշել է.

«Սիրելի քույրեր և եղբայրներ, ես անհանգստացած եմ Հարավային Կովկասում գտնվող Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Մասնավորապես մտահոգ եմ բնակչության մարդասիրական ծանր պայմանների առնչությամբ, որոնք սպառնում են էլ ավելի վատթարանալ ձմեռային եղանակի պայմաններում: Իմ խնդրանքն է բոլոր ներգրավվածներին պարտավորվել խաղաղ լուծումներ գտնել՝ հանուն ժողովրդի բարօրության»։

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։