Ռուս խաղաղապահների ավտոշարասյունը Լաչինի միջանցքով մարդասիրական բեռ է անցկացրել
https://parstoday.ir/hy/news/world-i189490-Ռուս_խաղաղապահների_ավտոշարասյունը_Լաչինի_միջանցքով_մարդասիրական_բեռ_է_անցկացրել
Ռուս խաղաղապահների նոր ավտոշարասյունը մարդասիրական օգնությամբ կարողացել է անցնել ադրբեջանական «բնապահպանների» կողմից փակված Լաչինի միջանցքով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2022 15:58 Asia/Tehran
  • Ռուս խաղաղապահների ավտոշարասյունը Լաչինի միջանցքով մարդասիրական բեռ է անցկացրել

Ռուս խաղաղապահների նոր ավտոշարասյունը մարդասիրական օգնությամբ կարողացել է անցնել ադրբեջանական «բնապահպանների» կողմից փակված Լաչինի միջանցքով։

Սա մարդասիրական բեռով արդեն չորրորդ շարասյունն է, որն անցել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակված հատվածով։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։

Դեկտեմբերի 16–ի  առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։

Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։

armeniasputnik.am