Թուրքիայի դեսպանը ժամանել է Լաչինի միջանցքի՝ ադրբեջանցիների կողմից արգելափակված հատված
https://parstoday.ir/hy/news/world-i189678-Թուրքիայի_դեսպանը_ժամանել_է_Լաչինի_միջանցքի_ադրբեջանցիների_կողմից_արգելափակված_հատված
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին ժամանել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի այն հատված, որն ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպանները» դեկտեմբերի 12-ից փակել են՝ պահանջելով հասանելիություն տրամադրել Արցախում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող արդյուանբերական հանքերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2022 08:54 Asia/Tehran
  • Թուրքիայի դեսպանը ժամանել է Լաչինի միջանցքի՝ ադրբեջանցիների կողմից արգելափակված հատված

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին ժամանել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի այն հատված, որն ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպանները» դեկտեմբերի 12-ից փակել են՝ պահանջելով հասանելիություն տրամադրել Արցախում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող արդյուանբերական հանքերին:

Ավելի վաղ Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանին տեղեկացրել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման մասին, ինչպես նաև դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու և միջանցքի ապաշրջափակումը պարտավորեցնելու խնդրանքով։ ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ էր տվել մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ՝ արձագանքելու ճանապարհը փակելու վերաբերյալ Հայաստանի դիմումին։

Դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի «բնապահպանները» փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ վերսկսելու քաղաքացիական տրանսպորտի անխափան շարժը։

tert.am