Ակցիայի մասնակից արցախցիները պահանջում են հանդիպում խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i190092-Ակցիայի_մասնակից_արցախցիները_պահանջում_են_հանդիպում_խաղաղապահների_հրամանատար_Անդրեյ_Վոլկովի_հետ
Ստեփանակերտում այսօր՝ դեկտեմբերի 27-ին, քայլերթով դեպի ՌԴ խաղաղապահ զորախմբի ռազմաբազա շարժված արցախցիները պահանջում են հանդիպում խաղաղապահների հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2022 14:45 Asia/Tehran
  • Ակցիայի մասնակից արցախցիները պահանջում են հանդիպում խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ

Ստեփանակերտում այսօր՝ դեկտեմբերի 27-ին, քայլերթով դեպի ՌԴ խաղաղապահ զորախմբի ռազմաբազա շարժված արցախցիները պահանջում են հանդիպում խաղաղապահների հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից Արթուր Գրիգորյանը:

«Մեզ մի քանի գնդապետներ ասացին՝ Վոլկովը հանդիպման է։ Մենք սպասելու ենք մինչեւ Վոլկովը գա, եւ մեր հիմնական պահանջն ուղղենք նրան՝ կյանքի ճանապարհի բացումը։ Ռուսները մեզ հավաստաիացնում էին երեք օր առաջ, որ երեկ ճանապարհը բաց է լինելու։ Մեր անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, եւ իրենք պետք է հետեւեն իրենց պարտավորություններին»,- նշեց նա։

news.am