Դեպի Ասիա ռուսական նավթի արտահանման ծավալներն աճել են
https://parstoday.ir/hy/news/world-i190280-Դեպի_Ասիա_ռուսական_նավթի_արտահանման_ծավալներն_աճել_են
Ռուսական էներգակիրների արտահանման նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների ֆոնին, «Տրանսնեֆտ»-ը հայտարարել է, որ դեպի Ասիա նավթի արտահանման ծավալներն աճել են:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 30, 2022 11:31 Asia/Tehran
  • Դեպի Ասիա ռուսական նավթի արտահանման ծավալներն աճել են

Ռուսական էներգակիրների արտահանման նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների ֆոնին, «Տրանսնեֆտ»-ը հայտարարել է, որ դեպի Ասիա նավթի արտահանման ծավալներն աճել են:

Այդ մասին հայտարարել է ընկերության ղեկավար Նիկոլայ Տոկարևը: Նա նշել է. «Դեպի Ասիա  նավթի մատակարարումների ծավալն աճել է, և ESPO խողովակաշարն աշխատում է ամբողջ հզորությամբ»: 

4857 կիլոմետր երկարությամբ Արևելյան Սիբիր-Խաղաղ օվկիանոս (ESPO) խողովակաշարը ռուսական նավթը տեղափոխում է Չինաստան, Ճապոնիա և Հարավային Կորեա:

Նշելով, որ վերջին 15 տարիներին իրագործված ծրագրերի շնորհիվ հնարավոր է եսղել դիվերսիֆիկացնել խողովակաշարի աշխարհագրությունը, Տոկարևը հավելել է. «Այդ նախագծերը մեզ հնարավորություն են տվել ստեղծել ճկուն և արագ արտահանման կառուցվածք, և մենք կարողացել ենք կենտրոնանալ նոր միջազգային երթուղիների վրա»։

ԵՄ և Մեծ յոթնյակի որոշմամբ՝ արգելվել է Ռուսաստանից 60 դոլարից բարձր արժեքով նավթի ներմուծումը:

Արձագանքելով այս որոշմանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրաման, որով արգելվում է նավթի վաճառքն այն երկրներին, որոնք ընդունել են վերոնշյալ որոշումը:

ՌԴ կառավարությունը նույնպես  նախատեսում է որոշում կայացնել և արգելել նավթի վաճառքն այն երկրներին, որոնք ռուսական նավթի համար սահմանել են գնային շեմ։