Ինչո՞ւ Թուրքիան ջանք չի գործադրում արցախցիներին պաշտպանելու համար. Փայլանը` Չավուշօղլուին
https://parstoday.ir/hy/news/world-i191476-Ինչո_ւ_Թուրքիան_ջանք_չի_գործադրում_արցախցիներին_պաշտպանելու_համար._Փայլանը_Չավուշօղլուին
Լաչինի միջանցքի փակումը հեռացնում է տարածաշրջանում խաղաղության հեռանկարները։ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանն այս մասին գրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին ուղղված իր նամակում։ Տեղեկությունը հայտնում է թուրքական T24 կայքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2023 13:08 Asia/Tehran
  • Ինչո՞ւ Թուրքիան ջանք չի գործադրում արցախցիներին պաշտպանելու համար. Փայլանը` Չավուշօղլուին

Լաչինի միջանցքի փակումը հեռացնում է տարածաշրջանում խաղաղության հեռանկարները։ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանն այս մասին գրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին ուղղված իր նամակում։ Տեղեկությունը հայտնում է թուրքական T24 կայքը։

Փայլանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն արդեն ավելի քան մեկ ամիս փակվել է ադրբեջանցիների կողմից, որոնք իրենց էկոակտիվիստներ են անվանում։

«Լաչինի միջանցքի փակման պատճառով Լեռնային Ղարաբաղում սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների դեֆիցիտ է առաջացել։ Լեռնային Ղարաբաղից 120.000 հայ լուրջ հումանիտար ճգնաժամի է բախվել, հատկապես այս եղանակին՝ բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների պատճառով», - գրել է Փայլանը։

Կարո Փալյանը Չավուշօղլուին հարցրել է, թե ինչ է անում թուրքական կառավարությունը Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը լուծելու համար, ինչ դիվանագիտական նախաձեռնություններ ունի Լաչինի միջանցքի բացման համար։

Փայլանը նաև հարցրել է, թե ինչու Թուրքիան, որը հպարտանում է աշխարհում բազմաթիվ հումանիտար ճգնաժամերի լուծման մասնակցությամբ, ոչ մի ջանք չի գործադրում շրջափակման մեջ գտնվող 120 հազար հայերին պաշտպանելու համար։

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։

Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։

armeniasputnik.am