Հունվար 27, 2023 11:47 Asia/Tehran
  • Իրանի կառավարության խոսնակն արձագանքել է Կանադայում բնիկ երեխաների զանգվածային գերեզմանների հայտնաբերման մասին լուրերին

Իրանի կառավարության խոսնակն արձագանքել է Կանադայում գիշերօթիկ դպրոցների տարածքներում բնիկ երեխաների 66 զանգվածային գերեզմանների հայտնաբերման մասին լուրերին:

Twitter-ի իր միկրոբլոգում արած գրառման մեջ, Ալի Բահադորի Ջահրոմին նշել է. «Արևմուտքում անցյալում ընթացքում անմեղ երեխաների սպանդի հետքերն այսօր բացահայտվում են Կանադայում բնիկ երեխաների զանգվածային գերեզմանների հայտնաբերմամբ: Իսկ այսօր Արևոմւտքի հակամարդկային մշակույթում առկա մարդկության սպանության հետքերը տեսանելի են լինելու ապագա սերունդների համար»:

1819 թվականին «Հնդկական քաղաքակրթության օրենքի» հիման վրա Կանադայում ձևավորված բնիկների համար նախատեսված  գիշերօթիկ դպրոցներում, իրենց մշակույթից ու սովորույթներից հեռու, պահվում էին ծնորղներից բաժանված բնիկ երեխաները, որոնց ինքնությունն այդպիսով ճնշվում էր:

Այս դպրոցներում սովորել է ավելի քան 150 հազար բնիկ երեխա, որոնցից առնվազն 3200-ը մահացել է  հիվանդության և վատ վերաբերմունքի պատճառով:

 

Պիտակ