Փետրվար 04, 2023 16:56 Asia/Tehran
  • Բրիտանիայի  բանակի անկումը Ուկրաինա զենք ուղարկելուց հետո

The Sun թերթն իր հրապարակած հոդվածում գրել է,«Իր ամբողջ ծանր սպառազինությունն Ուկրաինային տրամադրելուց հետո, Բրիտանիայի բանակն այլևս չունի զգալի ծանր սպառազինություն։

Բրիտանիայի միացյալ ուժերի հրամանատարության նախկին ղեկավար, թոշակի անցած  Ռիչարդ Բարոնսը նշելով,որ  Լոնդոնի պատերազմական կարողությունները քայքայվել են՝ The Sun թերթում տպագրած  հոդվածում նշել է,-«Զինամթերքի արտադրության տարիների կրճատումները նշանակում են, որ բանակի որոշ հիմնական տեսակի զենքեր հանկարծ մի օր կեսօրին կվերջանան»:

Համոզված լինելով, որ  բրիտանական բանակը ներկայումս հազիվ թե դասակարգվի որպես երկրորդ մակարդակի բանակ Գերմանիայի և Իտալիայի կողքին, Բարոնսը   նաև ընդգծել է, որ բրիտանացիները ստիպված կլինեն ավելի քան 3 միլիարդ ֆունտ ստեռլինգ լրացուցիչ ծախսել սարքավորումների և զենքերի վերադարձի վրա:

«Բոլոր երեսուն«AS-90» ինքնագնաց հրետանայինները, որոնք կարող են օգտագործվել բրիտանական բանակում, ուղարկվել են Ուկրաինա, և այս երկիրը անկում է ապրել աշխարհում իր դիրքի առումով և դասվում է երկրորդ կարգի բանակների շարքում:

Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը նույնպես վերջերս հայտարարել է, որ հաշվի առնելով Ուկրաինային զենք մատակարարելու իր կառավարության արշավը ,  Բրիտանիայի զինված ուժերն այժմ սպառված են և  չունեն բավարար բյուջե:

Պիտակ