ՄԱԿ- Պատժամիջոցները չպետք է խոչընդոտեն Սիրիայի երկրաշարժից տուժածներին օգնության տրամադրմանը
https://parstoday.ir/hy/news/world-i192982-ՄԱԿ_Պատժամիջոցները_չպետք_է_խոչընդոտեն_Սիրիայի_երկրաշարժից_տուժածներին_օգնության_տրամադրմանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը հայտարարել է, որ Պատժամիջոցները չպետք է խոչընդոտեն Սիրիայի երկրաշարժից տուժածներին օգնության տրամադրմանը:
(last modified 2025-09-09T14:47:52+00:00 )
Փետրվար 08, 2023 10:57 Asia/Tehran
  • ՄԱԿ- Պատժամիջոցները չպետք է խոչընդոտեն Սիրիայի երկրաշարժից տուժածներին օգնության տրամադրմանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը հայտարարել է, որ Պատժամիջոցները չպետք է խոչընդոտեն Սիրիայի երկրաշարժից տուժածներին օգնության տրամադրմանը:

Փետրվարի 6-ին 7,8 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել Թուրքիայի հարավում և Սիրիայի հյուսիսում: Ըստ վերջին տըվյալների՝ երկրաշարժի ընդհանուր զոհերի թիվը հասել է մոտ 9 հազարի:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Սթիվեն Դյուժարիկը  երեքշաբթի օրը հայտարարել է. «Մենք խմբեր ենք ուղարկել Թուրքիա և Սիրիա՝   համակարգման և գնահատման համար»։
Նա հավելել է, որ երկրաշարժի հետևանքով թուրք-սիրիական սահմանի անցակետում տեղաշարժման հետ կապված խնդիրներ են առաջացել: 
Դյուժարիկը հավելել է, որ Թուրքիային տրամադրվող օգնության առաջին փաթեթը կկազմի 25 միլիոն դոլար:  Դիվանագետը նշել է, որ վնասված ճանապարհների վերանորոգումից հետո օգնություն կուղարկվի նաև Սիրիայի հյուսիսային շրջաններ, և պատժամիջոցները չպետք է խոչընդոտեն երկրաշարժից տուժածներին օգնության տրամադրմանը: