ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ. Իրանը պատրաստ է համագործակցել գործակալության հետ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչն ընդգծել է.-«Իրանը պատրաստ է համագործակցել գործակալության հետ»։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի ներկայացուցիչ Մոհսեն Նազիրի Ասլը «Ֆրանս Պրես» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է. -«Իրանը մեծ ցանկություն ունի համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ»։
Նազիրի Ասլը հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է համագործակցել իր միջուկային ծրագրի շուրջ։
Անդրադառնալով Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությանը, նա ասել է.-«Առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում մեծ աշխատանք կա ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերով զբաղվելու համար, և մենք պետք է միասին ամենայն պատասխանատվությամբ աշխատենք»: