Մարտ 19, 2023 09:09 Asia/Tehran
  • Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցությունը պահանջում է, որպեսզի երկիրը դուրս գա ՆԱՏՕ-ից և Եվրամիությունից

Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցությունը պահանջում է, որպեսզի երկիրը դուրս գա ՆԱՏՕ-ից և Եվրամիությունից և որդեգրի խաղաղության քաղաքականություն:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ անցյալ շաբաթ կուսակցության ակտիվիստները ցույց են անցկացրել Փարիզի Պորտ Ռոյալ բուլվարում և հայտարարել, որ ցանկանում են խաղաղության քաղաքականություն և պահանջում Ֆրանսիայի դուրս գալը ՆԱՏՕ-ից և Եվրամիությունից:

Կուսակցության ղեկավար Ֆլորին Ֆիլիպոտը, Փարիզում կայացած ցույցի ժամանակ, դիմելով ներկաներին, ասել է, որ կուսակցությունը դեմ է պատերազմի պատրվակով Արևմուտքից Ուկրաինա զենք և զինամթերք ուղարկելուն։

Ֆլորին Ֆիլիպոտը պատռել է ՆԱՏՕ-ի դրոշը: Twitter-ում արած գրառման մեջ, նա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խելագար և հիմար է անվանել։

Պիտակ