Հազարավոր գերմանացիներ ցույց են անցկացրել Ուկրաինա զենք ուղարկելու դեմ
(last modified Sat, 08 Apr 2023 14:38:32 GMT )
Ապրիլ 08, 2023 18:08 Asia/Tehran

Սուրբ Զատկի տոնի նախօրեին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մի քանի հազար մարդ է հավաքվել՝ բողոքելու Ռուսաստանի դեմ պատերազմելու և Կիև զենք ուղարկելու դեմ և կոչ են արել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններ սկսել։

Գերմանիան այս շաբաթ հյուրընկալում է իր ամենամյա «Զատկի երթերը» և Գերմանիայի քաղաքացիները աջակցում են խաղաղության նախաձեռնություններին ավելի քան 120 քաղաքներում: Նրանք ցույց են անցկացնում Կիև զենք ուղարկելու դեմ և պահանջում են ուկրաինական պատերազմի  համար խաղաղ լուծում։

Գերմանիայի խաղաղ համագործակցության ասոցիացիան, որը կազմակերպում և համակարգում է բողոքի ակցիաները Գերմանիայի քաղաքներում հայտարարել է, որ առնվազն 3000 մարդ արդեն մասնակցել է Բեռլինի հակապատերազմական երթին։ Այս բողոքի ակցիաները սկսվել են «Վեդինգ» հրապարակում։

Ցուցարարները կրում էին «Խաղաղության աղավնի» պատկերով դրոշներ և պաստառներ՝ որոնց վրա գրված էր «Ամերիկա և ՆԱՏՕ դուրս եկեք Ուկրաինայից», «Դիվանագիտություն, ոչ թե զենք», «Ոտքի՛ ելեք հիմա ընդդեմ անիմաստ պատժամիջոցների և էժան էներգիա», «Տանկերը երբեք խաղաղություն չեն բերի», «Ո՛չ ամերիկյան կախվածության քաղաքականությանը» կարգախոսներով։