Հյուսիսային Իրաքում Թուրքիայի անօրինական գործողությունները շարունակվում են
Հյուսիսային Իրաքում Թուրքիայի բանակի զինվորները շարունակելով իրենց ռազմական միջամտությունները, հարձակման թիրախ են դարձրել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) երեք անդամների։
TRT ռադիոհեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ Իրաքի հյուսիսում գտնվող «Ճանկ-սուր» օպերացիայի տարածքում այդ երկրի բանակի օդային գործողության ընթացքում PKK-ի երեք անդամ է սպանվել:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը Քրդական աշխատավորական կուսակցության դեմ պայքարի պատրվակով շարունակում է ռազմական միջամտություն կատարել Իրաքի հյուսիսային հատվածում:
Նշենք, որ Սիրիայի հյուսիսում ևս Թուրքիայի բանակը հարձակումներ է իրականացնում ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով: Դամասկոսը ևս ինչպես Բաղդադը միջազգային շրջանակներում ,հատկապես ՄԱԿ-ում բազմիցս բողոքել է Թուրքիայի դեմ: