Ապրիլ 23, 2023 10:59 Asia/Tehran
  • Մեկնաբանություն՝ Եվս 40 անհայտ գերեզմանների հայտնաբերումը՝ կանադացի բնիկների նկատմամբ  անմարդկային վերաբերմունքի հերթական ապացույցն է

Հետազոտողները հայտարարել են, որ Կանադայի Բրիտիշ Կոլումբիայում գտնվող նախկին գիշերօթիկ դպրոցում հայտնաբերել են 40 անհայտ գերեզմաններ։ Այս գերեզմանները գտնվում են սուրբ Օգոստինոս գիշերօթիկ դպրոցի մերձակա տարածքներում:

Դպրոցն աշխատել է 1904-1975 թվականներին: Ըստ հետազոտությունների՝ այս գերեզմանները շատ խորը չեն, և դրանցում երեխաների դիերը տեղադրվել են սաղմնային դիրքով։ Պարզվել է, որ դպրոցում սովորող երեխաները միայն Շիշալեի էթնիկ խմբերից չեն եղել, այլ պատկանել են 51 այլ ազգությունների:

Բնիկների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վառ օրինակներից է Կանադայում տասնյակ զանգվածային գերեզմանների հայտնաբերումը: 2021 թվականին Կանադայի գիշերօթիկ դպրոցներում հայտնաբերվել են մի քանի զանգվածային գերեզմաններ, որոնցում թաղված են եղել հարյուրավոր մանկահասակ երեխաներ։

Եկեղեցուն պատկանող այս գիշերօթիկ դպրոցներում պահվում էին բնիկ երեխաները, որոնք Կանադայի կառավարության կողմից բռնի կերպով բաժանվում էին իրենց ընտանիքներից, բնիկների ինքնությունը փոխելու և մշակույթը ոչնչացնելու նպատակով: Այս դպրոցները հիմնելու նպատակը, որոնք գործում էին 1831-1996 թվականներին բնիկ երեխաների մշակութային միաձուլումն էր։ Մոտավորապես 150 հազար երեխաներ տեղափոխվել են այս դպրոցները և ենթարկվել բռնության, բռնաբարության և սովի:

«Իրականության հայտնաբերման և հաշտեցման հանձնաժողովը» 2015 թվականին հայտարարեց, որ սա մշակութային ցեղասպանություն է:Այս դպրոցներում տեղի ունեցած ողբերգությունների շուրջ երկար ու կրկնվող քննարկումները կրկին թեժացան, երբ 2021 թվականին Կանադայի արևմտյան Բրիտիշ Կոլումբիա նահանգում գտնվող բնիկների գիշերօթիկ դպրոցի տարածքում որը փակվել էր 1978 թվականին հայտնաբերվեցին 215 երեխաների դիակների մնացորդները: Ենթադրվում է, որ դեռ կան հարյուրավոր չբացահայտված վայրեր, որտեղ թաղված են այս դպրոցների երեխաները։

Կանադայի գիշերօթիկ դպրոցներում մահացել է առնվազն 4100 երեխա: Գործը հետաքննող հանձնաժողովը հայտարարել է, որ մահացած երեխաների մոտավոր թիվը կարող է գերազանցել վեց հազարը: Զանգվածային գերեզմանների հայտնաբերումն իրականում հիշեցնում է այն փաստի մասին, որ այն ժամանակներից ի վեր, երբ եվրոպացիները սկսել են գաղթել Հյուսիսային Ամերիկա, Կանադայի բնիկները ենթարկվել են համակարգված խտրականության:

Թեև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն փորձել է սահմանափակ ինքնավարություն շնորհել որոշ բնիկ ժողովուրդներին և փոխհատուցել բնիկ երեխաների զանգվածային գերեզմանների բացահայտման պատճառով առաջացած սկանդալի համար, այնուամենայնիվ, կանադացի բնիկների նկատմամբ ճնշումների և խտրականության ծավալն ու խորքը արմատացած է այս երկրի պատմության մեջ և հնարավոր չէ դա փոխհատուցել նման քարոզչական միջոցներով:

Կանադայի բնիկների ազգային ասոցիացիայի ղեկավար Փերի Բելգերդը, ընդգծելով որ Կանադայի նախկին գիշերօթիկ դպրոցներում գերեզմաններ հայտնաբերվելը նորություն չէ, այն նկարագրել է որպես հին վերք, որի բացահայտումը միշտ էլ ցավալի է:

Պիտակ