Եվրոպական երկրներն ավելացնում են Ադրբեջանից գազի ներմուծման ծավալները
https://parstoday.ir/hy/news/world-i198306-Եվրոպական_երկրներն_ավելացնում_են_Ադրբեջանից_գազի_ներմուծման_ծավալները
Ռուսական գազից մեծ կախում ունեցող Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի և Սլովակիայի գազային կազմակերպությունները պայմանավորվել են մեծացնել Ադրբեջանից բնական զազի ներկրման ծավալներն օգտվելով գործող ենթակառուցվածքներից:
(last modified 2025-11-23T15:26:47+00:00 )
Ապրիլ 27, 2023 10:18 Asia/Tehran
  • Եվրոպական երկրներն ավելացնում են Ադրբեջանից գազի ներմուծման ծավալները

Ռուսական գազից մեծ կախում ունեցող Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի և Սլովակիայի գազային կազմակերպությունները պայմանավորվել են մեծացնել Ադրբեջանից բնական զազի ներկրման ծավալներն օգտվելով գործող ենթակառուցվածքներից:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ վերոնշյալ երկրների և Ադրբեջանի  պետական նավթային ընկերության միջև այս համաձայնագրի ստորագրումը ժամանակին արված քայլ է, որը կապահովի ավելի շատ երկրների հուսալի գազամատակարարումը»:

Ադրբեջանի նախագահը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մասնակցել է այս համաձայնագրի ստորագրման արարողությանը։

Ուկրաինայի վրա Մոսկվայի հարձակումից հետո Եվրամիությունը փորձում է նվազեցնել կախվածությունը ռուսական գազից և դիվերսիֆիկացնել եվրոպական էներգիայի աղբյուրները։ Անցած Հուլիսին Եվրամիությունը համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանի հետ՝   գազի ներկրման ծավալը կրկնապատկելու մասին՝ մինչև 2027 թվականը այն հասցնելով 20 միլիարդ խորանարդ մետրի։