Ուզբեկստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև ռազմական համագործակցությունը կզարգանա
(last modified Sun, 30 Apr 2023 07:19:08 GMT )
Ապրիլ 30, 2023 10:49 Asia/Tehran
  • Ուզբեկստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև ռազմական համագործակցությունը կզարգանա

Ուզբեկստանն ու Ադրբեջանի Հանրապետությունը ընդլայնում են իրենց ռազմական համագործակցությունը։

Կիրակի օրը Ֆարս լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուզբեկստանի նախագահ Շաուկաթ Միրզիոևի ստորագրած հրամանագրի հիման վրա այս երկրի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության ընդլայնման մասին համաձայնագիրը (Տաշքենդ, 21 հունիսի, 2022 թ.) և ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման պայմանագիրը (Տաշքենդ, 21 հունիսի, 2022 թ.) հաստատվել է:

Նախկինում Սենատի 39-րդ նստաշրջանի շրջանակներում սենատորները վերանայել և հաստատել են Ուզբեկստանի օրենքները «Ռազմական համագործակցության ոլորտում Ուզբեկստանի և Ադրբեջանի միջև համագործակցության համաձայնագրի» և «Ուզբեկստանի ու Ադրբեջանի միջև համաձայնագրի հաստատման մասին» օրենքները։

Սենատորների կարծիքով՝ այս համաձայնագրերի հաստատումը նոր թռիչք կգրանցի երկկողմ հարաբերությունների զարգացմանը և կօգնի ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունը։