Անվտանգության ոլորտում Չինաստանի համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների հետ
Չինաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Պեկինը պատրաստ է անվտանգության ոլորտում համագործակցել Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների հետ:
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելին անցած ուրբաթ հյուրընկալել էր Շանհայի համագործակցության կազմակերպության պաշտպանության նախարարներին։ Այս հանդիպումը կայացել է մշտական անդամ երկրների պաշտպանության յոթ նախարարների և որպես դիտորդ անդամներ՝ Իրանի և Բելառուսի պաշտպանության նախարարների ներկայությամբ։ Հանդիպմանը տեսակոնֆերանսի միջոցով մասնակցել է նաև Հնդկաստանի պաշտպանության նախարարը։
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանգֆուն, ով վերջերս մասնակցել է Նյու Դելիում Շանհայի համագործակցության կազմակերպության հանդիպմանը, կիրակի օրն ասել է, որ Պեկինը պատրաստ է աշխատել անդամ մյուս երկրների հետ՝ անվտանգության ոլորտում կայուն, արդյունավետ և հավասարակշռված համագործակցություն հաստատելու համար։
Շանգֆուն Նյու Դելիում ՇՀԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումն անվանել է առանցքային հարթակ՝ կազմակերպության անդամ երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցությանն ուղղված բանակցությունները և ռազմավարական հաղորդակցություններն ամրապնդելու համար։