Անվտանգության ոլորտում Չինաստանի համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների հետ
(last modified Sun, 30 Apr 2023 13:50:44 GMT )
Ապրիլ 30, 2023 17:20 Asia/Tehran
  • Անվտանգության ոլորտում Չինաստանի համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների հետ

Չինաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Պեկինը պատրաստ է անվտանգության ոլորտում համագործակցել Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների հետ:

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելին անցած ուրբաթ հյուրընկալել էր Շանհայի համագործակցության կազմակերպության պաշտպանության նախարարներին։ Այս հանդիպումը կայացել է մշտական ​​անդամ երկրների պաշտպանության յոթ նախարարների և որպես դիտորդ անդամներ՝ Իրանի և Բելառուսի պաշտպանության նախարարների ներկայությամբ։ Հանդիպմանը տեսակոնֆերանսի միջոցով մասնակցել է նաև Հնդկաստանի պաշտպանության նախարարը։

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանգֆուն, ով վերջերս մասնակցել է Նյու Դելիում Շանհայի համագործակցության կազմակերպության հանդիպմանը, կիրակի օրն ասել է, որ Պեկինը պատրաստ է աշխատել անդամ մյուս երկրների հետ՝ անվտանգության ոլորտում կայուն, արդյունավետ և հավասարակշռված համագործակցություն հաստատելու համար։

Շանգֆուն Նյու Դելիում ՇՀԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումն անվանել է առանցքային հարթակ՝ կազմակերպության անդամ երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցությանն ուղղված  բանակցությունները և ռազմավարական հաղորդակցություններն ամրապնդելու  համար։