Բռնություններ՝ Գերմանիայում Աշխատավորների օրվա կապակցությամբ տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ
(last modified Mon, 01 May 2023 13:29:02 GMT )
Մայիս 01, 2023 16:59 Asia/Tehran
  • Բռնություններ՝ Գերմանիայում Աշխատավորների օրվա կապակցությամբ տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ

Գերմանիայի մայրաքաղաքում Աշխատավորների օրվա կապակցությամբ հազարավոր ձախակողմյան ցուցարարներ դուրս են եկել փողոցներ, ինչը հանգեցրել է որոշ շրջաններում բռնությունների և բախումների։

Կիրակի երեկոյան  Աշխատավորների օրվա նախօրեին, Բեռլինում ցուցարարները հարձակվել են ոստիկանների վրա։
Ոստիկանության խոսնակն ասել է,որ ցույցերի ընթացքում ոստիկանները բազմիցս  ծեծի են ենթարկվել։ Բողոքի ակցիաների ժամանակ առնվազն մեկ կին է ձերբակալվել։

Ոստիկանության տվյալներով՝ այս ցույցին ներկա է եղել մոտ 3300 ցուցարար։
Ցուցարարները ոստիկանական ուժերի դեմ կիրառել են ծխարձակող ճայթրուկներ  և հրկիզող նյութեր, իսկ ոստիկանները մի քանի անգամ դադարեցրել են ցույցը։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ կիրակի օրը ընդհանուր առմամբ 3400 ոստիկան իր պարտականությունն էր կատարում։
Գերմանիայում բարձր գնաճը սրել է նաև աշխատանքային խնդիրները ավիացիոն բաժիններում,որոնք  կորոնավիրուսի համաճարակի հետևանքով հայտնվել էին ծանր պայմաններում: