Մայիս 05, 2023 10:34 Asia/Tehran
  • ՄԻԵԴ-ը Ֆրանսիային պարտավորեցրել է տուգանք վճարել  միգրանտ երեխաների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար

Հինգշաբթի օրն ընդունված որոշմամբ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ֆրանսիային տուգանք վճարել միգրանտ երեխային ձերբակալելու և նրա նկատմամբ «անմարդկային վերաբերմունք» դրսևորելու համար։

2021 թվականին գվինեացի մայրը և նրա յոթ ամսական փոքրիկը 9 օր կալանքի տակ են մնացել, երբ Բարց-Ռայն նահանգի տեղական իշխանությունները որոշել են նրանց արտաքսել Իսպանիա։

Անդրադառնալով երեխայի տարիքին, կալանքի տակ գտնվելու պայմաններին և տևողությանը՝ ՄԻԵԴ-ը հայտարարել է, որ երեխան և նրա մայրը ենթարկվել են «անմարդկային վերաբերմունքի»։ Դատարանը Ֆրանսիային պարտավորեցրել է հայցվորին  վճարել 19000 եվրո տուգանք:

Մայիսի 1-ին՝ Աշխատավորների միջազգային օրը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը նույնպես խստորեն քննադատել է Ֆրանսիայի կառավարությանը՝ ցուցարարների նկատմամբ  ոստիկանության բռնի և ռասիստական վերաբերմունքի համար:

 

 

 

Պիտակ