Մեկնաբանություն – Սիրիայի նկատմամբ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ փոփոխությոան նշաններ կան
https://parstoday.ir/hy/news/world-i199228-Մեկնաբանություն_Սիրիայի_նկատմամբ_Թուրքիայի_արտաքին_քաղաքականության_մեջ_փոփոխությոան_նշաններ_կան
Վերջին մեկ տարում հարևան երկրների նկատմամբ Թուրքայի թշնամական վերաբերմունքի դադարեցման ֆոնին, փոփոխություններ են նկատվում նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության նկատմամբ Էրդողանի վարած արտաքին քազաքականության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2023 07:20 Asia/Tehran
  • Մեկնաբանություն – Սիրիայի նկատմամբ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ փոփոխությոան նշաններ կան

Վերջին մեկ տարում հարևան երկրների նկատմամբ Թուրքայի թշնամական վերաբերմունքի դադարեցման ֆոնին, փոփոխություններ են նկատվում նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության նկատմամբ Էրդողանի վարած արտաքին քազաքականության մեջ:

2011թ սկսած, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի աջակցությամբ, Անկարան փորձում էր իշխանությունից հեռացնել Բաշար Ասադին: Սակայն  վերջին ատրիներին, երբ Սիրիայում ԱՄՆ քաղաքականությունը սկսեց հակասել Թուրքիայի շահերին, Անկարան փորձում է լուծել Դամասկոսի հետ տարաձայնությունները:

Սիրիայի հարցերով փորձագետ, դիտորդ  Ալեքսանդր Մակ Քիվերն ասում է. «Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին մեկ տարում տեղի ունեցած գործընթացները բավարար չեն, և երկու հարևան երկրների հարաբերությունները կարգավորելու համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ»։

Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի և Սիրիայի միջև առկա խնդիրները կարող են լուծվել միայն հարևան երկրների, հատկապես Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ, սակայն ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները ջանքեր կգործադրեն  հաշտեցման գործընթացը կանխելու համար: Քանի որ հաշտեցման դեպքում  Սիրիայում և Արևմտյան Ասիայի այլ անհանգիստ երկրներում Ամերիկայի ներկայության ծախսերը մի քանի անգամ կավելանան։

Հաշվի առնելով Թուրքիայում ներկայումս առկա տնտեսական ճգնաժամը,  երկիրը նոր շուկաների կարիք ունի, և Սիրիան կարող է լավ տարբերակլ լինել այդ հարցում: Վերջին տարիներին   Սիրիայի հետ հակամարտության պատճառով Անկարան գործնականում կորցրել է այդ երկրում իր շուկան: Եվ ներկայումս Անկարայի իշխանությունները փորձում են կարգավորել Սիրիայի հետ հարաբերությունները և ավելի լուրջ ու մշտական ներկայություն հաստատել այդ երկրի շուկայում: Մյուս կողմից, Ասադի կառավարությունը երկրի վերականգման ճանապարհին է, իսկ Թուրքիան կարող է աջակցել այդ հարցում:

Այսինքն՝ Սիրիայի և հարևան մյուս երկրների հետ Թուրքիայի համագործակցության ամրապնդումը բխում է այս երկրի երկարաժամկետ ազգային շահերից, և որքան շուտ դա իրագործվի, այնքան լավ արդյունք կլինի։