Թուրքիայում ավարտվեց նախագահական ընտրությունների քվեարկությունը
https://parstoday.ir/hy/news/world-i200386-Թուրքիայում_ավարտվեց_նախագահական_ընտրությունների_քվեարկությունը
Թուրքիայում մայիսի 28-ին, հանրապետության պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, տեղեկացնում է Անադոլուն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2023 14:10 Asia/Tehran
  • Թուրքիայում ավարտվեց նախագահական ընտրությունների քվեարկությունը

Թուրքիայում մայիսի 28-ին, հանրապետության պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, տեղեկացնում է Անադոլուն։

Ընտրատեղամասերում քվեարկությունն ավարտվել է, սկսվել է քվեաթերթիկների հաշվումը։

Ընտրատեղամասերը բացվել էին տեղական ժամանակով 08։00-ին և փակվել 17։00-ին։

Ամբողջ երկրով մեկ տեղադրվել էին ավելի քան 191 հազ․ քվեատուփեր։

Ընտրողների թիվը գերազանցում է 60 մլն-ը։