Մայք Փենսը քննադատել է ԱՄՆ կառավարությանը գնաճի համար
https://parstoday.ir/hy/news/world-i200994-Մայք_Փենսը_քննադատել_է_ԱՄՆ_կառավարությանը_գնաճի_համար
Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահը քննադատել է այս երկրի կառավարությանը բարձր գնաճի համար, որին բախվում են ամերիկացի ընտանիքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2023 12:40 Asia/Tehran

Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահը քննադատել է այս երկրի կառավարությանը բարձր գնաճի համար, որին բախվում են ամերիկացի ընտանիքները:

CNN լրատվական հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի տեղակալ Մայք Փենսն անցած չորեքշաբթի օրը Այովա նահանգում կայացած նիստում այն դեպքում է  բարձր գնաճի  համար քննադատել  այդ երկրի նախագահ Ջո Բայդենի  կառավարությանը, երբ ԱՄՆ-ում սպառողական ծախսերը և գները  շարունակում են աճել։

ԱՄՆ Առևտրի նախարարությունը 2023 թվականի մայիսին հայտարարեց, որ 2023 թվականի ապրիլին այս երկրում սպառողական ծախսերը գերազանցել են սպասելիքները, և գնաճը բարձրացել է: 

ԱՄՆ-ի առևտրի նախարարության տվյալներով՝ անցյալ տարվա ապրիլին այս երկրում սպառողական ծախսերն աճել են 0,8%-ով։

Դա այն դեպքում,երբ  սպառողական ծախսերի աճը տարբերվում էր այս եռամսյակում ԱՄՆ տնտեսական աճի կտրուկ անկման վերաբերյալ տնտեսագետների սպասումներից։

Փետրվարին և մարտին ԱՄՆ-ի թույլ տնտեսությունը, նույնպես պատճառ է դարձել, որ այս տարվա երկրորդ եռամսյակում սպառողական ծախսերն ավելի քիչ աճեն։

ԱՄՆ-ի  կառավարության սոցիալական ծառայությունները նույնպես կրճատվում են, և փորձագետները կարծում են, որ ցածր եկամուտ ունեցող  ամերիկացի ընտանիքների մեծ մասը  կորոնավիրուսի համաճարակի ընթացքում  ծախսել է  իր կուտակված խնայողությունները: