Հոկտեմբեր 26, 2023 18:16 Asia/Tehran
  • ԵԱՏՄ–ն դառնում է բազմաբևեռ աշխարհի ձևավորման կենտրոններից մեկը. Միշուստին

Եվրասիական տնտեսական միությունը դառնում է բազմաբևեռ աշխարհի ձևավորման կենտրոններից մեկը։

Այս մասին Բիշքեկում նեղ կազմով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

ՌԴ վարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ–ն գործնականում ապացուցել է իր պահանջվածությունն ու մարտահրավերների, գլոբալ խնդիրների նկատմամբ կայունությունը։

«Իր գոյության ընթացքում «հնգյակի» փոխադարձ առևտուրը գրեթե կրկնակի աճել է, արդյունաբերական արտադրությունը` 20%–ով։ Լավ դինամիկա է առկա նաև այլ ցուցանիշներով։ Այդ թվում` շինարարության, գյուղարտադրանքի արտադրության, բեռնաշրջանառության, ներդրումներ հիմնական կապիտալում», – ասել է Միշուստինը։

Նա նշել է, որ ԵԱՏՄ երկրների համար կարևոր է միասին շարունակել լուծել ազգային տնտեսությունների կայուն զարգացմանն ուղղված խնդիրները` ի հեճուկս արտաքին անբարենպաստ իրավիճակի և ապահովել ապրանքների, ծառայություների, ներդրումների և աշխատուժի ազատ տեղաշարժ։ Եվ վերջապես բարձրացնել մեր քաղաքացիների կյանքի որակը։

 

Պիտակ