ԵԱՏՄ-ում առևտրի ծավալը 2023 թվականին կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը
Հոկտեմբեր 30, 2023 16:01 Asia/Tehran
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 2023 թվականին, կանխատեսումներից մեկի համաձայն` կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը։
Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Մոսկվայում Միջազգային մաքսային համաժողովի ժամանակ։
«Կա առանձին կանխատեսում, որ կգերազանցենք 100 միլիարդ դոլարը», - ասել է փոխվարչապետը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
Ինչպես նշել է Օվերչուկը, 2022 թվականի վերջին ասոցիացիայի երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը հասել է 84 մլրդ դոլարի: Նրա կարծիքով՝ միության շրջանակներում բարենպաստ պայմաններ են ստեղծվել հինգ երկրների գործարարության փոխգործակցության համար։
Այժմ ԵԱՏՄ-ն բաղկացած է հինգ պետություններից՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան:
armenpress.am