Նոյեմբեր 02, 2023 17:47 Asia/Tehran
  • ԵԱՏՄ անդամ երկրները մաքսատուրքերը ռուբլով կփոխանցեն. Պուտինը հրաման է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է ԵԱՏՄ երկրների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարները ռուբլով փոխանցելու հնարավորության մասին ՌԴ կառավարության առաջարկի հետ։

Այս մասին ասվում է ՌԴ–ի նախագահի համապատասխան կարգադրության մեջ, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։

Փաստաթղթի համաձայն` առաջարկվում է փոփոխություն մտցնել 2014 թվականի մայիսի 29-ի` ԵԱՏՄ–ի մասին պայմանագրում։

«Նպատակահարմար համարել սույն կարգադրությամբ նախատեսված արձանագրության ստորագրումը», – ասվում է փաստաթղթում։

Փոփոխությունների համաձայն` անհրաժեշտության դեպքում ԵԱՏՄ անդամ երկրները կկարողանան մաքսատուրքերը փոխանցել համապատասխան գումարին համարժեք ոչ թե դոլարով, այլ ռուբլով։

 

Պիտակ