Նոյեմբեր 24, 2023 18:08 Asia/Tehran
  •  ԵԱՏՄ-ում ապրանքների ներմուծման և արտահանման թույլտվություններ այսուհետ կարելի է ստանալ նաև էլեկտրոնային եղանակով

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհուրդը հաստատել է ապրանքների արտահանման և ներմուծման համար լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման կանոնների նոր խմբագրությունը, որը ներառում է լիցենզիաների և թույլտվությունների տրման հնարավորություն էլեկտրոնային եղանակով, եթե դա նախատեսված է ազգային օրենսդրությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունն։

 «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատել է այն ապրանքների արտահանման և ներմուծման համար լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման կանոնների նոր խմբագրությունը, որոնց նկատմամբ կիրառվում են երրորդ երկրների հետ առևտրում ոչ սակագնային կարգավորման միջոցներ», - ասված է հաղորդագրության մեջ։

Փաստաթղթի որոշ նորմեր կկիրառվեն՝ հաշվի առնելով այն, թե որքանով է անդամ երկիրը պատրաստ դրան՝ համաձայն ազգային օրենսդրության։

Նոր կանոնների ընդունման որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելուց 60 օրացուցային օր հետո։

«Թվայնացման սրընթաց զարգացումը թելադրում է նման որոշումների կայացման անհրաժեշտությունը, որոնք, անկասկած, կպարզեցնեն բյուրոկրատական ​​ընթացակարգերը, ինչպես նաև դրական ազդեցություն կունենան ԵԱՏՄ-ում գործարարություն վարելու պայմանների վրա», - ասել է ԵԱՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը:

 

 

Պիտակ