Ալիև. Բայդենը հօդս ցնդեցրեց Հայաստանի և Ադրբեջանի ռազմավարական հարաբերությունները
(last modified Thu, 07 Dec 2023 06:18:45 GMT )
Դեկտեմբեր 07, 2023 09:48 Asia/Tehran
  • Ալիև. Բայդենը հօդս ցնդեցրեց  Հայաստանի և Ադրբեջանի ռազմավարական հարաբերությունները

Բայդենը հօդս ցնդեցրեց Հայաստանի և Ադրբեջանի ռազմավարական հարաբերությունները:

«Ղարաբաղ. Վերադարձ 30 տարի անց: Ձեռքբերումներ և մարտահրավերներ» թեմայով համաժողովում ունեցած ելույթում, Ադրբեջանի նախագահը հայտարարել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա էին ռազմավարական կապեր: Սակայն Բայդենի վարչակազմը դրանք հօդս ցնդեցրեց։ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, ով այժմ գտնվում է Բաքվում, ասել է, որ իրենք նախկինի պես հարաբերություններ չեն ունենա Ադրբեջանի հետ և մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին»:

Նա հավելել է. «Ադրբեջանը չի փորձի անդամակցել Եվրամիությանը։ Սակայն հույս ունի վերսկսել խորհրդակցությունները ռազմավարական գործընկերության շուրջ: Մենք ապրում ենք իրական, ոչ թե վիրտուալ աշխարհում: Այսինքն՝ եթե Ադրբեջանին չեն ընդունում Եվրամիություն, ապա ինչո՞ւ պետք է մենք թակենք այդ դուռը և անհանգստացնենք տանտերերին»:

Նշելով, որ խաղաղության պայմանագրի սկզբունքները տրամադրվել են Հայաստանին,  Ալիևն ասել է. «Պայմանագրում նշված են ճանաչված հինգ սկզբունքները: Հիմա կարծես թե Հայաստանը մոտ է դրանք  ընդունելուն։ Նրանք կարող են դա որպես հիմք ընդունել: Եթե դա անեին մի քանի տարի առաջ, ապա հակաահաբեկչական գործողությունների անհրաժեշտություն չէր լինի»։

 

Պիտակ