Նիգերիայում՝ նավթատարի վրա, պայթյուն է որոտացել
https://parstoday.ir/hy/news/world-i21103-Նիգերիայում_նավթատարի_վրա_պայթյուն_է_որոտացել
Նիգերիայում՝ Նիգեր գետի դելտայի նավթատարի վրա, պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 10, 2016 13:42 Asia/Tehran
  • Նիգերիայում՝ նավթատարի վրա, պայթյուն է որոտացել

Նիգերիայում՝ Նիգեր գետի դելտայի նավթատարի վրա, պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Գործակալության տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 20:00-ին: Նավթատարը պատկանում է NPDC ընկերությանը:

Պայթյունի մեղավորների մասին տեղեկություններ դեռ չկան, սակայն որպես կանոն՝ Նիգերի դելտայում նավթատարների վրա հարձակումներ է իրականացնում «Նիգերի դելտայի վրիժառուներ» ապստամբ խմբավորումը:

Նիգերիան Աֆրիկայում նավթի արդյունահանման ծավալներով առաջին տեղում է: