Հռոմի պապը կոչ է արել խաղաղություն հաստատել Սուրբ երկրում
https://parstoday.ir/hy/news/world-i211368-Հռոմի_պապը_կոչ_է_արել_խաղաղություն_հաստատել_Սուրբ_երկրում
Հռոմի պապը կոչ է արել խաղաղություն հաստատել Սուրբ երկրում։
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Դեկտեմբեր 25, 2023 17:54 Asia/Tehran
  • Հռոմի պապը կոչ է արել խաղաղություն հաստատել Սուրբ երկրում

Հռոմի պապը կոչ է արել խաղաղություն հաստատել Սուրբ երկրում։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ կոչ է արել խաղաղություն հաստատել Սուրբ երկրում, որտեղ այս պահին շարունակվում է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը:

«Այս գիշեր մեր սրտերը Բեթղեհեմում են, որտեղ Խաղաղության Արքայազնը ևս մեկ անգամ մերժված է պատերազմի ապարդյուն տրամաբանությամբ, զինված հակամարտություններով, որոնք նույնիսկ այսօր խանգարում են նրան տեղ գտնել աշխարհում», – մեջբերում է Հռոմի պապի խոսքը Vatican News պորտալը։