Պաղեստինի կողմնակից ցուցարարները փակել են Նյու Յորքի կամուրջները
Պաղեստինի կողմնակիցները Նյու Յորքում բողոքի ցույցեր անցկացնելով արգելափակել են այս քաղաքի կամուրջներն ու թունելները։
Ըստ Press TV-ի, Նյու Յորքում Պաղեստինի ճնշված ժողովրդի պաշտպանությանն ուղղված բողոքի ցույցերը, որտեղ ցուցարարների թվում էր նաև հոլիվուդյան հայտնի դերասանուհի Սյուզան Սարանդոնը, լարվեցին այն ժամանակ, երբ ոստիկանությունը ձերբակալեց ավելի քան 300 մարդու, ովքեր փակել էին կամուրջները՝ խափանելով երթևեկությունը քաղաքում։
Բրուքլինից մինչև Մանհեթենի կամուրջ ու Հոլանդական թունել տասնյակ ցուցարարներ փակել էին ճանապարհները՝ խափանելով Մանհեթենի ելքի ու մուտքի հնարավորությունը։
Այս հաղորդման համաձայն՝ Նյու Յորքի անվտանգության ուժերը փորձել են ցրել Պաղեստինի կողմնակիցներին, որոնք մարդկային շղթա էին կազմել։
Ցուցարարների հիմնական պահանջն էր Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված ցեղասպանության անհապաղ դադարեցումը և ԱՄՆ-ի կողմից այս ռեժիմին զենք մատակարարելու գործողությունների կասեցումը։
Գազայի հատվածի դեմ պատերազմից 94 օր անց, Սիոնիստական ռեժիմի կողմից մեծ ինտենսիվությամբ շարունակվում են այս շրջանի բնակելի թաղամասերի և բժշկական ու մշակութային կենտրոնների ռմբակոծությունները, և այս հանցավոր արարքի հետևանքով զոհվել են ավելի քան 23000 պաղեստինցիներ։