Իրաքյան Դիմադրությունը ռմբակոծել է ամերիկյան բազան
https://parstoday.ir/hy/news/world-i212636-Իրաքյան_Դիմադրությունը_ռմբակոծել_է_ամերիկյան_բազան
Իրաքի Դիմադրության ուժերը 40 հրթիռներով թիրախավորել են Անբար նահանգում գտնվող «Այն ալ-Ասադ» ամերիկյան ռազմաբազան։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 21, 2024 10:00 Asia/Tehran
  • Իրաքյան Դիմադրությունը ռմբակոծել է ամերիկյան բազան

Իրաքի Դիմադրության ուժերը 40 հրթիռներով թիրախավորել են Անբար նահանգում գտնվող «Այն ալ-Ասադ» ամերիկյան ռազմաբազան։

ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել է «Այն ալ-Ասադ» բազայի հրթիռակոծությունը, հայտարարելով. ««Այն ալ-Ասադ» բազայի վրա իրաքյան Դիմադրության հրթիռային հարձակումից հետո մի խումբ ամերիկացի զինվորների մոտ գրանցվել է «ուղեղի ցնցում»:

Ամերիկացի անանուն պաշտոնյայի խոսքով բազայի հրթիռակոծության ժաանակ կիրառվել են մի քանի բալիստիկ հրթիռներ:

Իրաքի իսլամական Դիմադրությունն իր վրա է վերցրել Այն ալ-Ասադում ամերիկյան ռազմաբազայի հրթիռային հարձակման պատասխանատվությունը: