Աշխարհի 45 երկրների 100 քաղաքներում կայացել են երթեր՝ հաջակցություն Պաղեստինի ժողովրդի
Աշխարհի 45 երկրների 100 քաղաքներում կայացել են երթեր՝ հաջակցություն Պաղեստինի ժողովրդի։ Երթերի մասնակիցները պահանջել են վերջ տալ Իսրայելի կողմից Գազայում իրականացվող ցեղասպանությանը։
«Ալ-Մայադին»-ի փոխանցմամբ՝ Պաղեստինի ճնշված ժողովրդի հետ համաշխարհային համերաշխության հռչակման երկրորդ օրը, աշխարհի տարբեր երկրների միլիոնավոր քաղաքացիներ երթեր ենբ անցկացրել, դատապարտեով Գազայում տեղի ունեցող ցեղասպանությունը։
Ցուցարարները հայտարարել են, որ Պաղեստինի ժողովրդի դիմադրությունն օրեցօր ուժեղանում է և երբեք չի թուլանալու, հավելելով, որ քանի դեռ պաղեստինցի մայրերը, հայրերն ու երեխաները սպանվում են, դիմադրությունը շարունավելու է։
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացած ցույցի մասնակիցները կրել են բժշկական արտահագուստ և պահել նահատակված երեխաների մարմինները խորհրդանշող իրեր, դատապարտելով իսրայելական կեղծ ռեժիմի կողմից բիժիշկների ու երեխաների սպանությունը։
Փարիզում, Ստրասբուրգում և Մարսելում կայացած ցույցերի տասնյակ հազարավոր մասնակիցները, ձեռքերում պահելով կարմիր ներկված տիկնիկներ, դատապարտել են Գազայի հատվածում պաղեստինցի երեխաների նահատակությունը, և կառավարությունից պահանջել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ Գազայում պատերազմին վերջ տալու ուղղությամբ։
Հակաիսրայելական ցույցեր են անցկացվել նաև Շվեդիայի Ստոկհոլմ, Դանիայի Օրհուս և Նիդեռլանդների Ամստերդամ քաղաքներում։ Ցուցարարները դատապարտել են ցեղասպանությունը և պահանջել վերջ տալ Գազայի պատերազմին, բնակիչների բռնի տեղահանմանն ու էթնիկ զտումներին։
Ստամբուլի Սուլթան Ահմեդ մզկիթի մերձակայքում նույնպես կայացել է երթ հաջակցություն պաղեստինցիների։ Ցուցարարներն ընդգծել են Գազայի հատվածում շրջափակված մարդկանց մարդասիրական օգնություն ուղարկելու անհրաժեշտությունը։
Պաղեստինի աջակցություան երթեր են անցկացվել նաև Լոնդոնում, Սեուլում, Սիդնեյում և աշխարհի այլ քաղաքներում։