Լոնդոնցիները բողոքի զանգվածային ցույցեր են անցկացրել՝ ի պաշտպանություն Պաղեստինի
https://parstoday.ir/hy/news/world-i214120-Լոնդոնցիները_բողոքի_զանգվածային_ցույցեր_են_անցկացրել_ի_պաշտպանություն_Պաղեստինի
Ինչպես աշխարհի շատ այլ քաղաքներ, Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի բնակիչները, կիրակի օրը մեծ ցույց են անցկացրել քաղաքի գլխավոր փողոցներում՝ ի պաշտպանություն Պաղեստինի և Իսրայելի հանցագործությունների դատապարտման։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2024 11:54 Asia/Tehran

Ինչպես աշխարհի շատ այլ քաղաքներ, Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի բնակիչները, կիրակի օրը մեծ ցույց են անցկացրել քաղաքի գլխավոր փողոցներում՝ ի պաշտպանություն Պաղեստինի և Իսրայելի հանցագործությունների դատապարտման։

Այս բողոքի ցույցերն այն ժամանակ են, երբ Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ հոկտեմբերի 7-ին պատերազմի սկզբից Գազայում նահատակների ընդհանուր թիվը հասել է 29092-ի, իսկ վիրավորներինը՝ 69028-ի։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) խոսնակը նաև հայտարարել է, որ Գազայում 17 հազար երեխա որբ է դարձել և հավելել, որ այդ երեխաների վիճակը ծանր է։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակի խոսքով՝ Գազայի հատվածում որոշ երեխաներ բազմիցս ստիպված են եղել փախչել ռմբակոծությունից և տեղափոխվել։ Պաղեստինցի երեխաները լավագույն դեպքում սնվում են օրական մեկ անգամ: