Եվրախորհրդարանում Իռլանդիայի պատգամավորի լիակատար պաշտպանությունը Եմենի հութիների գործողությունների նկատմամբ
Եվրախորհրդարանում Իռլանդիայի պատգամավոր Միք Ուալասն իր ելույթում պաշտպանել է Եմենի հութիների հակաիսրայելական գործողությունները և իր մտահոգությունը հայտնելով Գազայում Սիոնիստական ռեժիմի ցեղասպանության վերաբերյալ ՄԱԿ-ի լռության առնչությամբ՝ ասել է. «Իսրայելն է ցեղասպանություն իրականացնում, իսկ դուք հութիներին եք դատապարտում»։
Ուալասն ասել է․ «Իսրայելի ռեժիմի կողմից սպանվել է 30 հազար պաղեստինցի, այդ թվում ավելի քան 12 հազար երեխա, բնակչության 90%-ը տառապում է սովից։ Բայց դուք ասում ե՞ք, որ հութիները խախտում են միջազգային օրենքները»:
Այնուհետև Ուալասը, դիմելով միջազգային հանրությանը, որ լռում է Գազայում Իսրայելի հանցագործությունների նկատմամբ, հարցրեց. «Ինչպե՞ս կարող եք փակել ձեր աչքերը այն ամենի վրա, ինչ կատարվում է Գազայում»: