Հռոմի պապը քննադատել Է աշխարհում զենքի շրջանառության հետ կապված իրադրությունը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունիսի 13-ին խիստ քննադատության Է ենթարկել աշխարհում զենքի շրջանառության հետ կապված իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները:
«Կարեւոր չԷ՝ որտեղից Է ստացվում զենքը, այն անամոթաբար ու փաստորեն միանգամայն ազատորեն տարածվում Է աշխարհի բազմաթիվ մասերում»,- ասել Է կաթոլիկ եկեղեցու քահանայապետը Հռոմում Պարենավորման համաշխարհային ծրագրի կենտրոնակայան այցի ընթացքում:
ԶԼՄ-ները հիշեցնում են, որ քահանայապետի հայտարարությունը հաջորդել Է հունիսի 12-ին ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Օռլանդո քաղաքի գիշերային ակումբի վրա կատարված հարձակմանը, սակայն Հռոմի պապն այդ միջադեպն ուղղակիորեն չի հիշատակել:
Լույս հունիսի 12-ի գիշերը ԱՄՆ-ի քաղաքացի Օմար Մատինը Օռլանդո քաղաքի գեյ-ակումբում սպանել Է 50, վիրավորել 53 մարդու: Հրաձիգն ինքը սպանվել Է ոստիկանական գործողության ընթացքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: