Մարտ 22, 2024 17:39 Asia/Tehran
  •  Մեկնաբանություն-  ԱՄՆ-ին մտահոգում է Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը

ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, գեներալ Մայքլ Կորիլան մտահոգություն է հայտնել Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության աճի կապակցությամբ, հայտարարելով, որ այն «գլոբալ հետևանքներ» է ունենալու։

ԻՌՆԱ-ն՝ վկայակոչելով Newsmax կայքը, հաղորդում է, որ Ներկայացուցիչների պալատի ԶՈՒ հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ, Կորիլան ասել է. «Իրանը, Ռուսաստանը և Չինաստանն ամրապնդում են իրենց հարաբերությունները»:

 Ռուսաստանի և Չինաստանի հետ Իրանի հարաբերությունների ամրապնդմանը և տարածաշրջանային կազմակերպություններին, այդ թվում՝ ՇՀԿ-ին ու ԲՐԻԿՍ-ին ԻԻՀ անդամակցությանը զուգահեռ, ամերիկացի պաշտոնյաները մտահոգություն են հայտնում այս գործընթացի կապակցությամբ, նշելով, որ այն սպառնում է ԱՄՆ-ի շահերին։

 ԱՄՆ բանակի միացյալ շտաբի նախկին ղեկավար Մարկ Միլին հայտարարել է․ «Ռուսաստանն ու Չինաստանը մոտենում են իրար։ Մյուս կողմից մենք ունենք Իրանը։ Այնպես որ, կարծում եմ, որ այս երեք երկրներն առաջիկա տարիներին մեր համար գլխացավանք կդառնան»։

Միջազգայինա սպարեզում ու Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունն ինչպես նաև թշնբամանքը մի շարք անկախ երկրների, այդ թվում՝ Իրանի ու Ռուսաստանի հետ, պատճառ են դաձել, որ ավելանան  բազմակողմանիության և տարածաշրջանային դաշինքների ամրապնդմանն, ինչպես նաև ամերիկյան ազդեցության ոլորտից դուրս գալուն ուղղված ջանքերը։

2018թ ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո ԱՄՆ-ն վերականգնեց ու խստացրեց հակաիրանական պատժամիջոցները։ 2022թ Ուկրաինայի վրա հարձակվելուց հետո Ռուսաստանը նույնպես ենթարկվեց ամերիկյան պատժամիջոցներին։ Մյուս կողմից, ԱՄՆ-ն Չիանստանի նկատմամբ սահմանափակումներ է կիրառում առևտրի ոլորտում և ակնկալվում է, որ Թրամփի ընտրվելու դեպքում, այդ սահմանափակումները ավելի կխստանան։ 

Նման իրավիճակում Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը ընդլայնել են  տնտեսական, քաղաքական և անվտանգության ոլորտներում իրենց հարաբերությունները և ընդգծում են աշխարհում բազմաբևեռ համակարգի հաստատման անհրաժեշտությունը՝  ամերիկյան էքսպանսիոնիզմին ու գերակայությանը վերջ տալու նպատակով։

2021 թվականին Իրանն ու Չինաստանը 400 միլիարդ դոլար արժողությամբ համագործակցության 25-ամյա համաձայնագիր են ստորագրել։ Իրանն ազատ առևտրի համաձայնագիր է ստորագրել նաև ԵԱՏՄ-ի հետ, որն ընդգրկում է Կենտրոնական Ասիայի մեծ մասը։ Չինաստանը հայտարարել է Ռուսաստանի հետ անսահմանափակ համագործակցության մասին։ Բացի այդ, երեք երկրները, որպես ԲՐԻԿՍ խմբի և ՇՀԿ-ի անդամներ, ջանքեր են գործադրում  բազմակողմ տնտեսական շրջանակներում համագործակցության, դոլարն այլ  արժույթներով փոխարինելու, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման ուղղությամբ։

Վերոնշյալ գորոծղություններն Իրանին, Չինաստանին ու Ռուսաստանին հնարավորություն են  տալիս ամրապնդել հարաբերությունները։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցները հասկացել են, որ աշխարհում և տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը փոխվել է, իսկ ԱՄՆ-ի վրա հույս դնելը մեծ սխալ է։ Հետևաբար, այդ երկրները պետք է փնտրեն այլընտրանքային տարածաշրջանային խմբեր և հաստատեն նոր հարաբերություններ, որպեսզի զերծ մնան ԱՄՆ-ից կախվածության բացասական հետևանքներից։

 

Պիտակ