Մարտ 29, 2024 18:11 Asia/Tehran
  • Իսրայելի վտանգված գոյությունը, ԱՄՆ-ի թպրտալու պատճառը

X սոցիալական ցանցի իրանցի օգտատերերից մեկը անդրադառնալով Սիոնիստական ​​ռեժիմին ուղղված ԱՄՆ-ի համակողմանի աջակցությանը, նշել է, որ եթե ողջ Իսրայելը վտանգված լինի, Վաշինգտոնը նույնիսկ պատրաստ է զոհաբերել Նեթանյահուին այդ ռեժիմի գոյությունը պահպանելու համար։

«Աբդոլ Ռահիմ Անսարին» X սոցիալական ցանցում գրել է.

«Գազայի պատերազմից անցել է վեց ամիս. Չնայած ցեղասպանությանը, այդ ողջ դաժանությանը և պաղեստինցի կանանց ու երեխաների սպանությանը, ամերիկյան պետական ​​գործիչներից ոչ մի ձայն չլսվեց։ Բայց հիմա, երբ Իսրայելի վիճակը վտանգի տակ է, և բոլորը խոսում են հրադադարի մասին․ ԱՄՆ-ն ​​վետո չի դնում Անվտանգության խորհրդի բանաձևի վրա. Նույնիսկ Թրամփը, ով հայտնի է Իսրայելին մատուցած իր յուրահատուկ ծառայություններով, կոչ է անում դադարեցնել պատերազմը, և Բայդենի կառավարությունն անուղղակիորեն փորձում է հեռացնել Նեթանյահուին. Ինչո՞ւ, որովհետև ողջ Իսրայելի գոյությունը վտանգված է, և եթե հարկ լինի, նրանք նույնպես կզոհաբերեն Նեթանյահուին»։