Ապրիլ 15, 2024 09:57 Asia/Tehran

Նշելով, որ Թեհրանը նպատակ չունի սրել տարածաշրջանի լարվածությունը, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը նախազգուշացրել է Իսրայելի ցանկացած արկածախնդիր քայլի հետևանքների կապակցությամբ։

Հայտարարության մեջ նշված է, որ Իրանը վճռական է պաշտպանել իր ժողովրդին, անվտանգությունը, ազգային շահերը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ցանկացած սպառնալիքից կամ ագրեսիայից, միևնույն ժամանակ, միջազգային բօրենքներին համապատասխան համաչափ արձագանք է տալու իր դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի կամ ագրեսիայի։

Նշելով, որ Իրանն ԱՄՆ-ի հետ առճակատման նպատակ չունի, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հավելել է, որ եթե ԱՄՆ-ն ռազմական գործողություններ իրականացնի Իսլամական Հանրապետության դեմ, Թեհրանն իրեն իրավունք է վերապահում համարժեք պատասխան տալ։

Սույն թվականի ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման հետևանքով նահատակվեցին իրանցի 7 ռազմական խորհրդականներ։ 

ԻԻՀ առաջնորդ այաթոլլահ Խամենեին հայտարարեց, որ այս հարձակումը համարվում է  ուղղակի հարձակում Իրանի տարածքի դեմ և Սիոնիստական ռեժիմը «պատժվելու է»։ 

Ապրիլի 14-ի լուսադեմին ԻՀՊԿ-ն իրականացրեց «Ազնիվ խոստում» պատժիչ գործողությունը, ԱԹՍ-ներով ու հրթիռներով թիրախավորելով ագրեսոր ռեժիմի տարածքը։