Ապրիլ 15, 2024 15:35 Asia/Tehran

Խորհրդարանում իրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստում, որտեղ առաջին ընթերցմամբ քննարկվում էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, ֆիզիկական բախում է տեղի ունեցել պատգամավորների միջև, հայտնում է Առաջին վրացական ալիքը։

Այն պահին, երբ այս հարցով ելույթ ունեցող Մամուկա Մդինարաձեն կանգնած էր ամբիոնում, պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին վազեց նրա մոտ և հարվածեց։

Պրիստավների ծառայության աշխատակիցները փորձում են լիցքաթափել իրավիճակը։