Ապրիլ 18, 2024 18:37 Asia/Tehran
  •  Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի

«Մենք ցանկանում ենք տեսնել Ադրբեջանին Վեհաժողովում, բայց դրա համար Ադրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների և կատարեն մի շարք պահանջներ»,- Turan-ին տված հարցազրույցում ասել է Քրիստոֆերսենը։

Հարցին, թե ինչ զիջումների մասին է խոսքը, Քրիստոֆերսենն ասել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է համագործակցեն Վեհաժողովի հետ և պայմաններ ստեղծեն երկրում համազեկուցողների անխոչընդոտ աշխատանքի համար, այդ թվում՝ բանտեր այցելությունները։ Ադրբեջանը պետք է կատարի նաև մարդու իրավունքների ոլորտում իր պարտավորությունները.

Մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին, որոնք անցյալ տարվա հունիսի 3-7-ը գտնվել են Ադրբեջանում, թույլ չեն տվել տեսակցել քաղբանտարկյալներին։

Լիզ Քրիստոֆերսենը նշել է, որ թեև Ադրբեջանի արդարադատության նախարարը խոստացել է, որ նման հնարավորություն կտրվի նրանց հաջորդ այցի ժամանակ, սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել։

Մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողների՝ Ադրբեջանում ազատ աշխատելու արգելքը և ԵԽԽՎ մյուս զեկուցողների՝ Հաննա Բարդելի և Փոլ Գավանի մուտքի արգելքը, ինչպես նաև Արցախի դեմ ագրեսիան, 2024 թվականի հունվարին ԵԽԽՎ նստաշրջանում ադրբեջանական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու պատճառ դարձան։ Ադրբեջանը մեկ տարով զրկվել է Կազմակերպության աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից։

news.am