Ապրիլ 26, 2024 16:12 Asia/Tehran
  • Սանդերս. 34 հազար պաղեստինցիների սպանության դեմ բողոքելը հակասեմականություն չէ

Արձագանքելով Բենիամին Նեթանյահուի այն հայտարարությանը, թե Գազայի պատերազմի դեմ բողոքող ամերիկացի ուսանողների ցույցերը հակասեմականություն են, սենատոր Բերնի Սանդերսն ասել է․ «Երբ դու սպանել ես 34 հազար և վիրավորվել ավելի քան 77 հազար մարդու, նման ցույցերը հակասեմականություն չեն»։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Սանդերսն ասել է․ «Ոչ, պարոն Նեթանյահու։ Դա հակասեմականություն կամ ՀԱՄԱՍ-ին աջակցություն չէ, հաշվի առնելով, որ ձեր ծայրահեղական կառավարությունը մոտ 6 ամսում սպանել է 34 հազար պաղեստինցու և վիրավորել ավելի քան 77 հազարին, որոնց 70 տոկոսը կանայք և երեխաներ են»։

Վերմոնտ նահանգի անկախ սենատորը հավելել է․ «Հակասեմականություն չէ, հաշվի առնելով, որ ձեր ռմբակոծությունների հետևանքով Գազայում ավերվել է ավելի քան 22 հազար բնակելի միավոր և անօթևան է մնացել հատվածի բնակչության գրեթե կեսը՝ ավելի քան մեկ միլիոն մարդ»։

Նա նշել է․ «Հակասեմականություն չէ, քանի որ Իսրայելը ոչնչացրել է Գազայի քաղաքացիական ենթակառուցվածքները, ներառյալ՝ էլեկտրաէներգիան, ջուրը և կոյուղին, առողջապահական համակարգը, փակել 26 հիվանդանոց և սպանել ավելի քան 400 բուժաշխատողների»:

Սանդերսն ասել է․ «Իսրայելն արգելափակել է մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված և ստեղծել պայմաններ, որտեղ հարյուր հազարավոր երեխաներ պայքարում են թերսնման և սովի դեմ»:

Նրա խոսքով․ «Հակասեմականությունը ծայրահեղականության ստոր և նողկալի դրսևորում է, որն անասելի վնաս է հասցրել միլիոնավոր մարդկանց»:

Եվ մեկ անգամ դիմելով Նեթանյահուին, սենատոր Սանդերսն ասել է․ «Մի վիրավորեք ամերիկացիների բանականությունը՝ փորձելով շեղել մեզ ձեր մոլեռանդ և ռասիստական վարչակազմի անբարոյական և անօրինական պատերազմական քաղաքականությունից»:16:04