Մայիս 28, 2024 18:01 Asia/Tehran
  • Եթե Ուզբեկստանը միանա ԵԱՏՄ–ին, բոլոր մասնակիցները կշահեն. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուզբեկստանի տնտեսության միացումը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) օգուտ կբերի բոլոր մասնակիցներին, թեև բանակցային գործընթացը բարդ կլինի:

«Եթե Ուզբեկստանի նման տնտեսությունը միանա միավորմանը, կարծում եմ՝ բոլորը դրանից միայն կշահեն։ Կարևոր է, որ Ուզբեկստանի տնտեսությունն էլ իր օգուտը ստանա։ Բայց դա բավական բարդ բանակցային գործընթաց է»,- ասել է Պուտինը Ուզբեկստան կատարած այցի արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ։

Նա հավելել է, որ ԵԱՏՄ-ի ստեղծման ժամանակ բազմաթիվ վեճեր էին ծագում փոխադարձ պարտավորությունների և պայմանների վերաբերյալ: Ուզբեկստանի դեպքում գործընթացն ընթանում է հանգիստ և հետևողական։

«Մեր տնտեսությունները մերձենում և զարգանում են, բազմաթիվ համատեղ նախագծեր են ի հայտ գալիս։ Աստիճանաբար ձևավորվում են փոխադարձ շահերի ուրվագծերը՝ հետագա համագործակցության և ինտեգրացիոն միավորումներին մասնակցության ոլորտում»,-պարզաբանել է ՌԴ նախագահը։

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որը միջազգային իրավական սուբյեկտություն ունի և հիմնադրվել է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով:

ԵԱՏՄ անդամ պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանի Դաշնությունը:

 

Պիտակ