Հունիս 09, 2024 17:54 Asia/Tehran
  • Ինդոնեզիայում պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել կնոջը

Ինդոնեզիայի կենտրոնում 5 մետրանոց պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել մի կնոջ, հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:

Հարավային Սուլավեսի նահանգի Կալեմպանգ գյուղից 45-ամյա կինը հինգշաբթի ամուսնուն ասել էր, որ գնում է չիլի պղպեղ վաճառելու: Երբ նա չի վերադարձել, ամուսինն ու հարազատները սկսել են որոնել նրան, Detik.com լրատվական կայքին պատմել է գյուղապետ Սուարդի Ռոսին։

Հաջորդ առավոտյան կնոջ լքված իրերի մոտ պիթոն է հայտնաբերվել։ Գյուղացիներն, այդ թվում՝ կնոջ ամուսինը, սպանել են օձին, կտրել որովայնն ու տեսել կնոջ մարմինը:

 

Պիտակ