SIPRI. Միջուկային տերությունները շարունակում են արդիականացնել իրենց զինանոցները
Քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակը վատանում է, միջուկային տերությունները գնալով զարգացնում են իրենց զինանոցները: Այս մասին ասվում է Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցում։
«Միջուկային զենք ունեցող ինը պետություններ՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան և Իսրայելը, շարունակել են արդիականացնել իրենց միջուկային զինանոցները, որոշները 2023-ին տեղադրել են նոր միջուկային սպառազինություն կամ համակարգեր»,- նշվում է տեքստում։ SIPRI-ի հիմնական բացահայտումներից մեկն այն է, որ զենքերի և դրանց տեսակների քանակն աճում է, քանի որ երկրներն ավելի շատ են ապավինում միջուկային զսպման միջոցներին:
2024 թվականի հունվարի դրությամբ աշխարհում կար մոտավորապես 12,121 մարտագլխիկ, որոնցից 9,585-ը՝ գործող։ Զեկույցի համաձայն՝ դրանցից 3904-ը փոխադրվել է հրթիռներով կամ ինքնաթիռներով, ինչը 60%-ով ավելի է նախորդ տարվա հունվարի գնահատականներից։ Մոտ 2100 տեղակայված մարտագլխիկներ բալիստիկ հրթիռների համար բարձր պատրաստության վիճակում էին: Նշվում է, որ մարտագլխիկներից գրեթե բոլորը պատկանել են Ռուսաստանի Դաշնությանը կամ ԱՄՆ-ին, սակայն ենթադրվում է, որ Չինաստանը դրանցից մի քանիսին առաջին անգամ է դրել բարձր պատրաստվածության:
Իրենց հերթին, Հնդկաստանը, Պակիստանը և Հյուսիսային Կորեան ձգտում են հասնել բալիստիկ հրթիռների վրա բազմաթիվ մարտագլխիկներ տեղադրելու միջոցի: Նման հնարավորություններ արդեն ունեն Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, հայտնում է ինստիտուտը։