Հավաքվածներին մեծ մասը ՀՀ քաղաքացի չէ. Հովիկ Աղազարյանը՝ բողոքի հանրահավաքների մասին
(last modified Tue, 18 Jun 2024 13:37:57 GMT )
Հունիս 18, 2024 17:07 Asia/Tehran
  • Հավաքվածներին մեծ մասը ՀՀ քաղաքացի չէ. Հովիկ Աղազարյանը՝ բողոքի հանրահավաքների մասին

Որքանով դիտել եմ կադրերը, ես ինքս չեմ կարող այդպիսի եզրակացության գալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանները ծեծի են ենթարկել ցուցարարներին:

«Դա շատ խիստ իրավական, մասնագիտական գնահատական է: Ոստիկանությունն ի պատիվ իրեն, շատ պրոֆեսիոնալ  ձեւով կատարեց իր պարտականությունը եւ թույլ չտվեց արյունահեղություն: Իսկ այդ արյունահեղությունը սարսափելի հետեւանքներ կարող էր ունենալ պետականության համար, հայրենիքի համար եւ այլն: Իմ դիլետանտ կարծիքով, ես չեմ կարծում, որ ոստիկանության մեջ եղել են այնպիսիները, որոնք անցել են  օրենքով սահմանված չափը: Սա իմ գնահատականն է»,-ասաց նա:

Հարցին՝ այս տեմպերով իշխանությունները կկարողանա՞ հասնել մինչեւ 2026 թվականի ընտրություններ, Աղազարյանը պատասխանեց. «Չկա այսօր այն հողը, որտեղ ծիլ կտան այն գաղափարները, որ 2-3 ամիս հետո արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն առաջանա: Ինձ ընդդիմախոսները երբեմն ասում են՝ այ, որ մի հատ լավ լիդեր ծնվի, ձեր օրերը հաշված կլինեն: Հիմա տրամաբանական հարց՝ ինչո՞ւ չի ծնվել, ի՞նչ է, ազգը կործանվա՞ծ է: Շատ կան եւ անհատներ, եւ քաղաքական ուժեր,  եւ քաղաքական գործիչներ, որոնք ի վիճակի են իրենց վրա վերցնելու պատասխանատվությունը եւ ժողովրդին առաջնորդելու, բայց այդ հողը չկա,այդ նախադրյալները չկան, որ այդ մարդիկ ծլեն, ծաղկեն, դառնան առաջնորդ: Էդ ի՞նչ պետք է ասեն, ի՞նչը մենք այնպես չենք անում, որ մեզ քննադատեն եւ առաջնորդեն ժողովրդին:

Ես միշտ ասել եմ, որ այս շարժման դրական կողմերից մեկն այն է, որ փաստորեն, ապացուցվեց, որ ՀՀ քաղաքացին ոչ բովանդակային, ոչ իրավական իմաստով չի սատարել այս շարժմանը: Բովանդակային իմաստով հավաքվածներին մեծ մասը ՀՀ քաղաքացի չէ: Ոչ միայն արցախցիներ, այլեւ Ռուսաստանից եկածներ: Իրենց նույնիսկ իրենց հարազատները չն ատարում: Օրինակ, քրոջ տղան չի հասկանում, թե իր քեռին ինչու է 30 տարի ապրելով Ռուսաստանում, եկել ու խառնվում այստեղի գործերին: Սա ընկալելի չէ, հետեւաբար չի ստացվում»:

 

Պիտակ