Պուտինը բարձր է գնահատել Մոսկվային Հյուսիսային Կորեայի անվերապահ աջակցությունը
(last modified Wed, 19 Jun 2024 07:34:52 GMT )
Հունիս 19, 2024 11:04 Asia/Tehran

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհենյանի Կիմ Իր Սենի հրապարակում պաշտոնապես դիմավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

ՌԴ նախագահը  բարձր է գնահատել Փհենյանի անվերապահ աջակցությունը Մոսկվայի քաղաքականությանը։

Նշելով, որ տասնամյակներ շարունակ Ռուսաստանը պայքարում է ԱՄՆ-ի բռնատիրական քաղաքականության դեմ, Պուտինը հավելել է, որ Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան նբախատեսում են ստորագրել  փաստաթուղթ, որը հիմք կհանդիսանա երկու երկրների միջև երկարաժամկետ հարաբերությունների համար։