Հունիս 21, 2024 17:05 Asia/Tehran
  • Ֆրանսիայի կառավարության թշնամական վերաբերմունքը մուսուլման մարզիկների նկատմամբ, Գազայի ջարդերին զուգահեռ

Միզան լրատվական գործակալութկան հաղորդմամբ՝ Ֆրանսիայի կառավարությունը մեղադրվում է սեփական մարզիկների նկատմամբ խտրական վերաբերնուքն դրսևորելու մեջ։

The Indipendentը գրում է, որ 2023 թ սեպտեմբերկն Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել էր, որ մուսուլման մարզուհիները կարող են Փարիզում կայանալիք 2024 թ օլիմպիական խաղերում օլիմպիական ավանների տարածքում հիջաբ կրել։ Սակայն ֆրանսուհի մարզուհիների համար հիջաբ կրելու արգելքը շարունակում է գործել։

Pars Today_ ը, հղում անելով այս լուրին, գրում է, որ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության համաշխարհային նախաձեռնությունների բաժնի ղեկավար Մինքի Վարդանն ասել է, որ այս արգելքը խախտում է Օլիմպիական կոմիտեի սկզբունքները։ Նա հավելել է, որ այս արգելքի հետևանքով շատ կանայք դուրս են մնում այն մրցություններից, որոնցում կարող են լավագույնս հանդես գալ։

Նրա խոսքով."Այս արգելքը խախտում է ոչ միայն օլիմպիական կոմիտեի այն սկզբունքը, որ սպորտը մարդու իրավունք է, այլ նաև օլիմպիական կոմիտեի մարդու իրավունքները։ Ֆրանսիացի մուսուլման մարզուհիները խտրականության են ենթարկվում իրենց իսկ երկրում և նրանց խնդրի համար լուծում չկա"։Նա նշել է, որ արգելքի պատճառով, մեծ թվով մարզուհիներ լքել են Ֆրանսիան, իսկ մյուսները մտածում են այդ մասին։

Բասկետբոլիստուհի Հոլան Բան ասում է. "Արգելքն ուղղված է մուսուլման մարզուհիների դեմ և համարվում է սեռական ու կրոնական խտրականութան կիրառում։

Նա նշում է." Դա օլիմպիական արժեքների ու սկզբունքների խախտում է, բայց նաև մեր իրավունքների խախտում։ Այս արգելքը խախտում է խոսքի ու կրոնի ազատության և մարդու իրավունքները"։

Նա հավելում է. " Այս արգելքը նպաստում է սեռական ու ռասայական խտրականության աճին, և թեժացնում իսլամատյացության կրակը, որ վառվում է Ֆրանսիայի հասարակության ներսում"։

Նախկին բասկետբոլիստուհի Բելղեյս Աբդոլղադերն ով հիջաբ կրելու արգելքը խախտելու պատճառով 2017թ. նկատողություն էր ստացել Միջազգային օլիմպիական կոմիտեից, ասում է. "Այս հարցը իմ համար շատ տխուր է։ Ինչո՞ւ մենք պետք է այսօր էլ նման իրավիճակի ականատեսը լինենք։ Ինչո՞ւ պետք է ես բացատրություն տամ, որ մուսուլման կին եմ և լավ բասկետբոլիստուհի"։

2020 հունիսին Ֆրանսիայի Սենատն ընդունեց օրենք, որն արգելում է օլիմպիական խաղերին մասնակցող մարզուհիներին հիջաբ կրել։Սեպտեմբերի 11_ի իրադարձություններից հետո, Ֆրանսիայի հասարակության շրջանում և քաղաքական ու լրատվական ոլորտներում բարձրացվեց այն հարցը, որ մուսուլմանական հագուստը պետք է ենթարկվի վերահսկողության։ Իսկ 2004 թ կնքված օրենքը, որը արգելում է կրոնական խորհրդանիշների կիրառումը, ուղղված է միայն իսլամի դեմ։

Օրենքը վերջին քսան տարում բացել է իսլամաֆոբիայի դռները, նպատակ ունենալով մուսուլման կանանց ու աղջիկներին հեռացնել իսլամալան խորհրդանիշներկց։

Իսկ 2023 թ. Մակրոնի կառավարությունն ընդունեց օրենք, որով դպրոցներում արգելվեց մուսուլմանական հագուստ համարվող աբաի կրելը։ Արդյունքում, դպրոցները հնարավորություն ստացան ընդունել ինքնագլուխ որոշումներ։

Guardian_ը, Ֆրանսիայում հիջաբի արգելքի վերաբերյալ հոդվածում գրել է." Բոլոր մուսուլմաններին ուղղված ուղերձը պարզ է։ Կամ ենթարկվեք, կամ մեկուսացեք հասարակությունից։ Եվ զարմանալի չէ, որ մեծ թվով մուսուլմաններ լքեցին այս երկիրը"։