Ամերիկյան 120 ԲՈՒՀ _երի ուսանողներ բոյկոտել են Google-ը և Amazon-ը
(last modified Fri, 21 Jun 2024 13:40:14 GMT )
Հունիս 21, 2024 17:10 Asia/Tehran
  • Ամերիկյան 120 ԲՈՒՀ _երի ուսանողներ բոյկոտել են Google-ը և Amazon-ը

NIMBUS նախագիծը 1.2 միլիարդ դոլար արժողությամբ փաստաթուղթ է, որ ստորագրվել է 2021թ., Իսրայելի ռեժիմի բանակին ու կառավարությանն էլեկտրոնային ծառայություններ մատուցելու նպատակով։

Pars Today- ի փոխանցմամբ՝ այս ծառայությունն Իսրայելի բանակին հնարավորություն է տվել անօրինական կերպով տեղեկատվություն հավաքագրել պաղեատինցիների վերաբերյալ և ընդլայնել օկուպացված տարածքներում սիոնիստաբնակ ավանների կառուցման քաղաքականոըթյունը։

Al Arabi al Jadid կայքի փոխանցմամբ՝ ամերիկյան համալսարանների գիտության, տեխնոլոգիաների, մատթեմատիկայի և ճարտարագիտության բաժինների ավելի քան 1100 ուսանողներ և երիտասարդ աշխատակիցներ, ստորագրել են պարտավորագիր, որով պարտավորվել են չհամագործակցել Google և Amazon ընկերությունների հետ, քանի դեռ վերջիններս NIMBUS_ ի շրջանակներում համագործակցում են Իսրայելի հետ։Փաստաթուղթը ստորագրել են Ստենֆորդի, Կալիֆորնիայի և Սան Ֆրանցիսկոյի համալսարանների ուսանողները, որոնց մեծ մասը մասնակցել է վերջերս Սան Ֆրանցիսկոյում  Google ընկերության գրասենյակի դիմաց կայացած բողոքի ցույցին։

Հատկանշական է, որ Google և Amazon ընկերությունները լավագույն աշխատանքային տարբերակն են վերոնշյալ բաժինների ուսանողների համար։ Ընկերություններում աշխատում է Կալիֆորնիայի համալսարանն ավարտած 475 և Ստենֆորդի համալսարանն ավարած 216 ուսանող։ Այս բոյկոտը կիրառվում է "Ո՝չ ապարտեիդի ռեժիմին տեխնիկական ծառայությունների մատուցմանը" շարժման շրջանակում, որը մեկնարկել է Գազայի վրա Իսրայելի հարձակումից հետո։ Շարժումն աջակցում է այն աշխատակիցներին, որոնք Պաղեստինին պաշտպանելեւ համար հեռացվել են այս ընկերություններից։

Ուսանողների ստորագրած փաստաթղթում ասվում է." Պաղեստինցիներն իսկապես տուժել են Իսրայելի հարձակումներից։ Իսկ պատճառն Իսրայելի տեխնիկական հնարավորությունների մեծացումն է։ Իսկ Google և Amazon ընկերություններն աջակցում են Իսրայելի վարած ռասիստական քաղաքականությանը"։