Նեթանյահուի գրասենյակի խորհրդականը սպառնացել է Հայաստանին
(last modified Fri, 21 Jun 2024 14:59:50 GMT )
Հունիս 21, 2024 18:29 Asia/Tehran
  • Նեթանյահուի գրասենյակի խորհրդականը սպառնացել է Հայաստանին

Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշումը բացասական ազդեցություն կունենա հայ–իսրայելական հարաբերությունների վրա։ Այս հայտարարությունն արել է Իսրայել վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։

«Հայաստանի որոշումը մրցանակ է ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան այլ խմբավորումների ահաբեկիչների և մարդասպանների համար: Այդ քայլը լուրջ երկարաժամկետ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների համար»,- գրել է նա Telegram–ում։

Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարությունն այսօր հայտարարեց, որ

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իսրայելում Հայաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ։

Նշենք, որ այս տարվա մայիսի 28–ին Պաղեստինը ճանաչել են Իռլանդիան, Իսպանիան և Նորվեգիան։ Մինչ այդ Պաղեստինը ճանաչում էին ԵՄ 9 երկրներ։ 8 երկիր՝ Բուլղարիան, Կիպրոսը, Չեխիան, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան և Սլովակիան, այդ քայլն արել են 1988 թ-ին՝ դեռևս ԵՄ-ին անդամակցելուց առաջ, իսկ Շվեդիան՝ 2014 թ-ին:

 

Պիտակ